Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ ղեկավարը հայտնել է կորոնավիրուսի բուժման գործընթացում «գիտական առաջընթացի» մասին

17 Հունիս, 2020 23:02
ԱՀԿ ղեկավարը հայտնել է կորոնավիրուսի բուժման գործընթացում «գիտական առաջընթացի» մասին

Գիտական ​​առաջընթաց է գրանցվել COVID-19-ի բուժման գործընթացում։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է РИА Новости-ն։

Այսպես է նա մեկնաբանել Մեծ Բրիտանիայի ստերոիդ դեքսամետազոնի կլինիկական փորձարկումների արդյունքները՝ կորոնավիրուսային վարակի բուժման համատեքստում․

«Սա առաջին դեղամիջոցն է, որը ցույց է տվել COVID-19 հիվանդների շրջանում մահացության մակարդակի նվազումը, որոնց անհրաժեշտ է թթվածնային բուժում կամ թոքերի արհեստական օդափոխություն»,- նշել է Գեբրայեսուսը՝ գիտական աշխատանքի արդյունքները անվանելով «գերազանց նորություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին