Կարևոր իրադարձություններ

17-ամյա երիտասարդը փորձել է հափշտակել 32-ամյա կնոջ պայուսակը․ երիտասարդը բերման է ենթարկվել և ձերբակալվել

17 Հունիս, 2020 22:48
17-ամյա երիտասարդը փորձել է հափշտակել 32-ամյա կնոջ պայուսակը․ երիտասարդը բերման է ենթարկվել և ձերբակալվել

Հունիսի 15-ին Արմավիր քաղաքում կողոպուտի փորձ է կատարվել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Աշխատանքից տուն վերադարձած 32-ամյա կնոջ պայուսակը մի երիտասարդ փորձել է բացահայտ հափշտակել Հանրապետության փողոցի թիվ 39 շենքի շքամուտքում։

Կինը դիմադրել է, երիտասարդը՝ փախել, բայց` ոչ հեռու։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները հետապնդել են կասկածվողին, Շահումյան փողոցում բռնել ու բերման են ենթարկել Արմավիրի բաժին։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Գյումրիի բնակիչ, 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին