Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց

17 Հունիս, 2020 21:33
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից։

Փաստաբանները խնդրել են հետաձգել նիստը, որպեսզի կարողանան ծանոթանան գործի նյութերին։

Նիստը կշարունակվի վաղը 16:30-ից: Ծառուկյանը ևս հեռացավ դատարանի շենքից՝ առանց որևէ մեկնաբանություն տալու:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին