Կարևոր իրադարձություններ

Եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվի, ԲՀԿ-ն՝ որպես կայացած, ինքնաբավ քաղաքական միավոր կշարունակի իր գործունեությունը․ Իվետա Տոնոյան

17 Հունիս, 2020 20:17
Եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվի, ԲՀԿ-ն՝ որպես կայացած, ինքնաբավ քաղաքական միավոր կշարունակի իր գործունեությունը․ Իվետա Տոնոյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և համանուն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։

ԲՀԿ-ական պատգամավորներն հավաքվել են դատարանի դիմաց:

Դատարանի շենքի մոտ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց.

«Մենք իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումների շրջանակներում ամեն սցենարի պատրաստ ենք: Եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվի, ԲՀԿ-ն՝ որպես կայացած, ինքնաբավ քաղաքական միավոր, որ ունի 15 տարվա կենսագրություն, կշարունակի իր գործունեությունը: Իհարկե, մեզ համար շատ դժվար է լինելու, եթե մեր ղեկավարը մեր գլխին կանգնած չլինի: Սակայն, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին