Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի աջակիցների շարքերում են Արթուր Վանեցյանը, Արծվիկ Մինասյանը և Արթուր Ղազինյանը (տեսանյութ)

17 Հունիս, 2020 19:55
Ծառուկյանի աջակիցների շարքերում են Արթուր Վանեցյանը, Արծվիկ Մինասյանը և Արթուր Ղազինյանը (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և համանուն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։

ԲՀԿ-ական պատգամավորներն ու երիտթևի ներկայացուցիչները հավաքվել են դատարանի դիմաց:

Դատարանի բակում են նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ մասնագիտական, ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, այլ գործիչներ, Գագիկ Ծառուկյանի աջակիցները։

 

Լրահոս

Դիտել ավելին