Կարևոր իրադարձություններ

Քննվում է Երրորդ Հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը․ Նիկոլ Փաշինյան

17 Հունիս, 2020 19:06
Քննվում է Երրորդ Հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջարկեց հայտնել իր դիրքորոշումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական գործի վերաբերյալ։

Անդրադառնալով ընդդիմադիր որոշ ուժերի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հնչող այն հայտարարություններին, թե ԲՀԿ-ի ու կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական է, ոչ թե իրավական, Փաշինյանը նշեց․

«Մեր իշխանությունն էդպիսի խնդիր չունի, մեզ պետք չի գնալ, քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն, կամ խոսելու ձևը ընտրեն։ Մենք իրենց խոսելու  ձևը ընտրելու ձևը գիտենք, կսովորեցնենք, չեն էլ խոսի»։

Փաշինյանն ընդգծեց՝ իր կարծիքով քննվում է Երրորդ Հանրապետության ամենակարևոր գործերից մեկը։

«Քննվում է Երրորդ Հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը։ Ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում։ Ի՞նչ տարբերություն կա ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև։ ԲՀԿ-ի դեպքում ծախսվել են մեկ մարդու փողեր, ՀՀԿ-ի դեպքում՝ ամեն մեկը իր կոռուպցիոն փողերն է ծախսել, իր գողացած փողերը»,- ասաց վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին