Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակված մեկ ընդամենը դատապարտյալ ունենք. Ռուստամ Բադասյան

17 Հունիս, 2020 18:42
Կորոնավիրուսով վարակված մեկ ընդամենը դատապարտյալ ունենք. Ռուստամ Բադասյան

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, հետաքրքվեց, թե ի՞նչ իրավիճակ է տիրում քրեակատարողական հիմնարկներում, կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ։

Ի պատասխան Ռուստամ Բադասյանը նշեց․

«Բոլոր միջոցառումների արդյունքում ընդամենը մի դատապարտյալ ունենք, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուսի դեպք, և նա մեկուսացված է դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ հենց միանգամից մեր կողմից առանձնացվել էր այդ նպատակով, որ եթե դատապարտյալների շրջանում ունենանք ոչ ծանր դեպքեր, մեկուսացվեն այդտեղ: Նույն ՔԿՀ-ներում ռապիդ թեստեր են արվել, և պարզվել է, որ վարակի որևէ տարածում չի եղել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին