Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    490

  • EUR

    546,5
    558,5

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

Դեքսամետազոնը փրկո՞ւմ է կորոնավիրուսից․ բրիտանացի հետազոտողների բացահայտումը

17 Հունիս, 2020 18:15
Դեքսամետազոնը փրկո՞ւմ է կորոնավիրուսից․ բրիտանացի հետազոտողների բացահայտումը

Բրիտանացի փորձագետները հայտնում են, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների բուժման դեպքում մեծ օգնություն կարող է ցույց տալ դեքսամետազոն դեղամիջոցը, որը համեմատաբար մատչելի է: Այս մասին գրում է forbes.ru-ն։ 

Նշվում է, որ դեքսամետազոնն ընդգրկվել է Covid-19-ի դեմ պայքարում դեղամիջոցների արդյունավետության բացահայտմանն ուղղված խոշորագույն գիտափորձում:

Ըստ հետազոտողների` դեղորայքը մեկ երրորդով կրճատել է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտների մահացության վտանգը, թթվածնային սարքերին միացվածներինը՝ մեկ հինգերորդով։

Հետազոտողների համոզմամբ, եթե դեքսամետազոնը «ծանր» հիվանդների բուժման ժամանակ օգտագործվեր համաճարակի առաջին իսկ օրվանից Բրիտանիայում կարող էին փրկել մինչև 5 հազար մարդու կյանք: 

Դեղը էժան է, ուստի դրա արդյունավետությունը կորոնավիրուսով հիվանդների կյանքի համար պայքարում հատկապես կարևոր է աղքատ երկրների համար, որոնք ունեն մեծ թվով մահվան դեպքեր: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին