Կարևոր իրադարձություններ

«Հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրա՞կ են բացել». Պարզաբանում

17 Հունիս, 2020 17:48
«Հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրա՞կ են բացել». Պարզաբանում

Հունիսի 17-ին ադրբեջանական «Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին