Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իշխանությունների դիմումի վերաբերյալ. Վենետիկն էլ չփրկեց «վերջին բաստիոն» ՍԴ-ին․ 1in.am

17 Հունիս, 2020 17:37
Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իշխանությունների դիմումի վերաբերյալ. Վենետիկն էլ չփրկեց «վերջին բաստիոն» ՍԴ-ին․ 1in.am

 «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ պատրաստ է ՍԴ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ որոշում կայացվեց՝ պանդեմիայով պայմանավորված, ՍԴ ճգնաժամը լուծել ոչ թե հանրաքվեի, այլ ԱԺ-ի միջոցով, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ դիմել են Վենետիկի հանձնաժողովին լուծման այդ ճանապարհի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար։ Եվ ահա այդ դիրքորոշումն արդեն պատրաստ է։ Եվ, չնայած Վենետիկի հանձնաժողովը մշտապես զգուշավոր դիրքորոշումներ է ներկայացրել դատավորների անկախության և անփոփոխելիության հետ կապված պետությունների նախաձեռնությունների դեպքերում։ Ավելին, սա այն մարմինն է, որը հենց ինքն է սահմանում և խրախուսում այդ չափանիշները։ Թերևս սա էր պատճառը, որ շատ իրավաբաններ, այդ թվում՝ նախկին և ներկա ՀՀԿ-ական «իրավական» շրջանակներ ու նրանց մանր ու մեծ խոսնակներ, գուժում էին, որ բացառված է, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տա ՍԴ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ իշխանությունների առաջարկությանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին