Կարևոր իրադարձություններ

ԼՀԿ-ն ԲՀԿ-ին կաջակցի, եթե քննիչ հանձնաժողովի ղեկավարը մեր խմբակցությունից լինի․ Մարուքյան

17 Հունիս, 2020 14:46
ԼՀԿ-ն ԲՀԿ-ին կաջակցի, եթե քննիչ հանձնաժողովի ղեկավարը մեր խմբակցությունից լինի․ Մարուքյան

Այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ՝ կորոնավիրուսի կանխարգելման, դրա հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծելու նախաձեռնությանն ասաց, որ ստացել են ԲՀԿ-ից նման գրություն, հավելելով․ 

«Քննիչ հանձնաժողովի ստեղծելու գաղափարը մենք շրջանառության մեջ էինք դրել   մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին նման կոչ արել է Վանեցյանը, որ ստեղծեք հանձնաժողով: Դրանից հետո այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է նման քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց:

Երբ ես ասում էի՝  նման քննիչ հանձնաժողով ստեղծվի, ես դրա մեջ նաև ասել էի, որ պետք է դիտարկել նաև նպատակահարմարության հարցը, թե որքանով է նպատակահարմար այս մեծամասնության պայմաններում դա անել: Որովհետեւ ցանկացած  հանձնաժողովում քաղաքական մեծամասնությունն ունի մեծամասնություն: Բայց ամեն դեպքում քանի որ դրա անհրաժեշտությունը գնալով մեծանում է»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանն ասաց, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբից իրենց կուսակցությունն  իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ։

Պատգամավորի խոսքով՝  եթե հիմա նախաձեռնեն քննիչ հանձնաժողովը, ապա այն կձևավորվի սեպտեմբեր ամսին, Մարուքյանը նաև խոսեց աջակցության պայմանից, ասելով․ «ԼՀԿ որոշումը հետևյալն է՝ մենք քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կաջակցենք պայմանով, որ հանձնաժողովը ղեկավարի ԼՀԿ ներկայացուցիչը»,-ասաց պատգամավորը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին