Կարևոր իրադարձություններ

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները․ Արսեն Թորոսյան

17 Հունիս, 2020 14:25
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր:

Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:

Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:

Անխտիր բոլորս պետք է.

  կրենք բժշկական դիմակ ամենուր,
 հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,
 պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձնանցից»։

 

Լրահոս

Դիտել ավելին