Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    540
    552

  • RUB

    6,71
    7,01

Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք մարզիկը պարտք Է այդ կառույցներին կամ դրանց ղեկավարներին, թե դա մարզիկի հաղթանակների գնահատականն է. Ջուլֆալակյան

17 Հունիս, 2020 13:16
Հեղինակ՝ Արսեն Ջուլֆալակյան
Արդյո՞ք մարզիկը պարտք Է այդ կառույցներին կամ դրանց ղեկավարներին, թե դա մարզիկի հաղթանակների գնահատականն է. Ջուլֆալակյան

Մարզիկ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հարգելինե'ր,

ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ ❗️(ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։
Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ

 պետությունից-կառավարություն

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ)

Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ)

Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից

2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են

Նախագահներ - Ռոբերտ Քոչարյան(2002-2008)

Սերժ Սարգսյան(2008-2018)

Վարչապետ-Նիկոլ Փաշինյան

ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան

ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով...(athlete’s solidarity program)

 Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան

Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։

Այդ կարգը գործել է բոլոր,ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության❗️

Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար...)։

Հարց. արդյո՞ք մարզիկը ՊԱՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։

Մտածենք։

հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։

հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին