Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Ապատեղեկատվության հետեւանքով քաղաքացու մահ է արձանագրվել. պատգամավոր

17 Հունիս, 2020 12:38
Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան
Ապատեղեկատվության հետեւանքով քաղաքացու մահ է արձանագրվել. պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Ապատեղեկատվության հետեւանքով քաղաքացու մահ է արձանագրվել։

66-ամյա գյումրեցի մի կին երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել եւ երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Մահից առաջ արված թեստի պատասխանը դրական է եղել։

Ցավակցություններս եմ հայտնում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացած մեր բոլոր քաղաքացիների հարազատներին։

Հետեւեք բացառապես պաշտոնական լրահոսին, որովհետեւ մեդիամանիպուլյացիաներով զբաղվող, ֆեյք բուծողների համար, ինչպես եւ նախկինում, հանրային առողջությունն ու մարդկային կյանքերը չեն գլխավորը»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին