Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Հարուցվել է քրեական գործ` Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ

17 Հունիս, 2020 12:30
Հարուցվել է քրեական գործ` Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 02:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1999 և 2000թթ. ծնված երիտասարդներ, որոնցից մեկը՝ որովայնի պատի ծակած-կտրած թափանցող վերք՝ ձախից, վերցայլքային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, արյունահոսություն, իսկ մյուսը՝ որովայնի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, արտաքին արյունահոսություն ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդները նշված վնասվածքներն ստացել են 2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 00:00-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքի նմուշներ, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին