Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն նախաձեռնում է դիմել Սահմանադրական դատարան․ Իվետա Տոնոյան

17 Հունիս, 2020 11:53
ԲՀԿ-ն նախաձեռնում է դիմել Սահմանադրական դատարան․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես է գալու երկու նախաձեռնությամբ։ Խոսքը վերաբերվում է կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման և հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հաննձաժողովի ստեղծմանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ 

Տոնոյանի խոսքով՝ երկրորդ նախաձեռնությունը վերաբերում է հավաքներին․ «Դիմելու ենք Սահմանդրական դատարան վիճարկելու  արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետը կապված իրավաչափությունը»։ 

Իվետա Տոնոյանը կոչ արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրենց, որպեսզի հնարավոր լինի բավարար չափով ստորագրություններ հավաքել՝ քննիչ հանձնաժողովի ստեղծման և ՍԴ դիմելու համար։ 

Պատգամավորի խոսքով՝  այս նախաձեռնությունը նպատակ ունի պարզելու, թե  Հայաստանում պարետատահն կողմից կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու և կանխարգելելու հետ կապված գործողությունները որքանով են արդյունավետ իրականացվում։ 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին