Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 12 քաղաքացու մոտ․ նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից

17 Հունիս, 2020 11:25
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 12 քաղաքացու մոտ․ նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ: Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը:

Այս պահին Արցախում մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին