Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն բոյկոտեց նիստը և դուրս եկավ դահլիճից

17 Հունիս, 2020 10:56
ԲՀԿ-ն բոյկոտեց նիստը և դուրս եկավ դահլիճից

Այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց՝ երեկ տեղի ունեցածի պատճառով իրենք այսօր բոյկոտում են նիստը: 

«Ես ցավում եմ, որ մեծամասնությունը, ով իշխանության եկավ Հայաստանում ժողովրդավարական արժեքները վերականգնելու, մարդու խոսքը և կարծիքը հարգելու կարգախոսներով,  փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին»,- ասաց  ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը:

Պատգամավորն ասաց, որ պայքարելու են  երկրում իրական ժողովրդավարական արժեքների, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը, փակ  գաղտնի քվեարկությամբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկեց անձեռնմխելիությունից և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տվեց: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին