Կարևոր իրադարձություններ

Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից եւ ակնկալում եմ ըմբռնում․ պատգամավոր

17 Հունիս, 2020 10:18
Հեղինակ՝ Գայանե Աբրահամյան
Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից եւ ակնկալում եմ ըմբռնում․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետեւանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքն, ինչն անթույլատրելի է, չնայած որեւէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։

Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից եւ ակնկալում եմ ըմբռնում, քանի որ համավարակով պայմանավորված Արտակարգ դրության այս օրերին եւ' լրագրողները, եւ' ոստիկանությունն իրենց ծառայությունն իրականացնում են խիստ լարված պայմաններում` վտանգելով առողջությունն ու կյանքը։

Այսօր կդիմեմ Ոստիկանություն` պարզելու բոլոր մանրամասները եւ ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը։

Ոստիկանությանը հորդորում եմ ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին` պայմաններ ստեղծել լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար»։
 

Լրահոս

Դիտել ավելին