Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Լոռու մարզում․ Վիճաբանության ժամանակ Վանաձորի բնակիչը հրացանով կրակել է Երևանի բնակչի դեմքին

17 Հունիս, 2020 10:11
Կրակոցներ Լոռու մարզում․ Վիճաբանության ժամանակ Վանաձորի բնակիչը հրացանով կրակել է Երևանի բնակչի դեմքին

Հունիսի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ են հնչել։

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի ու Տարոնի բաժինների ծառայողները, ովքեր պարզել են, որ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձորի բնակիչ՝ 43-ամյա Արտյոմ Աքուլյանի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Միհրան Սիմոնյանի միջև, որի ընթացքում Ա. Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետև իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Մ. Սիմոնյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք, ով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Լոռու մարզի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Աքուլյանը ներկայացել է տարածքային ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին