Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-«Հայրենիք» հարաբերությունները լարված են. Ինչ է ասել Ծառուկյանը Վանեցյանի մասին. «Ժամանակ»

17 Հունիս, 2020 09:03
ԲՀԿ-«Հայրենիք» հարաբերությունները լարված են. Ինչ է ասել Ծառուկյանը Վանեցյանի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բավական սրված են ԲՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության հարաբերությունները:

 

Պարզվում է՝ Արթուր Վանեցյանը ՀՅԴ-ի, «Մեկ հայրենիք» և այլ քաղաքական ուժերի հետ հարաբերվելիս հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը պաշտպանում է իր վարչապետական հավակնությունները և պատրաստ է հենց իրեն տեսնել, այսպես կոչված, «Ազգային համաձայնության» կառավարության ղեկավարի դերում:

Սակայն Ծառուկյանը հերքել է նման տեղեկությունները՝ հայտարարելով, որ ինքը չի կարող աջակցել մի մարդու, ով դավաճանեց իրեն գեներալի ուսադիրների արժանացրած և քաղաքային ստորաբաժանման ղեկավարից ԱԱԾ տնօրեն դարձրած մարդուն, ով նույն հաջողությամբ կարող է դավաճանել նաև իրեն»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին