Կարևոր իրադարձություններ

Գեւորգ Պետրոսյանը՝ իր դեմ կոմպրոմատի եւ գլխավոր դատախազի միջնորդության մասին․ «Հրապարակ»

17 Հունիս, 2020 08:56
Գեւորգ Պետրոսյանը՝ իր դեմ կոմպրոմատի եւ գլխավոր դատախազի միջնորդության մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ չմասնակցեցիք երեկվա նիստին՝ հարցրինք Գեւորգ Պետրոսյանին։ «Վատառողջ եմ»։ Ասում են՝ Ձեր վրա կոմպրոմատ կա․ դա՞ է պատճառը։ «Ի՞նչ կոմպրոմատ»:

ԲՀԿ նիստին Ծառուկյանը Ձեզ ու Բագրատյանին զգուշացրել էր` «լեւի քիչ գնացեք»։ «Դե, եթե լեւի գնալը կոմպրոմատ ա, թող հավաքեն։ Չէ, իսկապես, լավ չեմ՝ պառկած եմ, բայց հետեւում էի քննարկումներին, գնահատականս այն է, որ գլխավոր դատախազն ամեն ինչից խոսեց, բայց ապացույց չներկայացրեց»:

87 հոգի կողմ քվեարկեց։ «87 ձայնը նշանակում է քաղաքական պատվեր, անգամ պլյուրալիզմ չապահովեցին, իսկ միջնորդությունը որեւէ ապացույց չէր պարունակում ենթադրյալ կաշառքի հետ Ծառուկյանի կապի մասին․ իրենք պարզապես կատարել են Փաշինյանի հրահանգը, էն Փաշինյանի, որը հայտարարել էր, որ այնպիսի միջոցառումներ կանցկացնենք, որ ոչ մեկը ծպուտ չի հանի։ Արձանագրենք` այսօրվանից Հայաստանը բռնապետություն է, իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն քաղաքական մահակ են Փաշինյանի ձեռքին»:

 

Լրահոս

Դիտել ավելին