Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    486

  • EUR

    547
    559

  • RUB

    6,64
    6,94

Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը մեծապես անհանգս­տացած է իր դիրքերի սասանումից. «Փաստ»

17 Հունիս, 2020 08:35
 Իշխանությունը մեծապես անհանգս­տացած է իր դիրքերի սասանումից. «Փաստ»

«Ոստիկանական մեքենաներ, ջրցան մեքենա, ոստիկանների հոծ բազմություն, մարզերից Երևան բերող ճանապարհներին ոստիկա­նական ուժեղ հսկողություն, արտակարգ դրության քողի ներքո հա­րյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելու փաստեր, ընդ որում` շատ դեպքերում բիրտ ու անհամաչափ ուժ գործադրելով:

Կարծում եք` սա նախկին իշխանության օրոք իրավիճակի նկարագրություն է: Ամենևին, սրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության երեկվա ու նա­խորդ օրվա գործողություններն են: Այն իշխանության, որն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե ունի ժողովրդի վստահությունը, սակայն ուժային մեթոդներով պաշտպանվում է նույն ժողովրդի բողոքից:

Ընդ որում, այն պարագայում, երբ երկրում արտակարգ դրություն է, և առանձնապես շատ մեծաքանակ քաղաքացիներ փողոց դուրս չեն եկել: Ուստի պատահական չէ, որ սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ եթե այսօր է Փաշինյանը բռնի ուժ կիրառում ժողովրդի, այդ թվում` լրագրողների դեմ, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի կարող է դիմել, եթե արտակարգ դրություն չլինի ու մարդիկ հազարներով փողոց դուրս գան:

«Փաստի» հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, թե այդ ամենը վկայում է, որ իշխանությունները մեծապես անհանգս­տացած են իրենց դիրքերի սասանումից, առավել ևս, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործողությունները գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու անհատ գործիչները գնահատել են որպես իրավական գործիքների ու բռնաճնշումների գործադրմամբ քաղա­քական հաշվեհարդար:

Ավելին` փորձագետները նաև կարծում են, թե հիմա գործ ունենք «ձնծաղիկների» հետ: Մասնավորաբար, քա­ղաքագետ Ստեփան Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում ասել է. «Առերևույթ իշխանությունը մեկ խնդիր ունի` Նիկոլ Փաշինյանը պայ­քարում է իշխանությունը պահելու համար, և կյանքը ցույց է տալիս, որ դրա համար պատրաստ է ցանկացած քայլի գնալ: Հնարավոր է, որ այդ քայլերը գնալով ավելի բռնի դրսևորումներ ունենան»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին