Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ՀՀ ներխուժելու ծրագիր է մշակել. Jerusalem Post

17 Հունիս, 2020 00:39
Թուրքիան ՀՀ ներխուժելու ծրագիր է մշակել. Jerusalem Post

Թուրքիան Հայաստանի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն ներխուժելու ծրագրեր է մշակել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post-ը։

Ծրագրերը պատրաստվել են Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից՝ որպես անկանխատեսելի հանգամանքներ՝ կապված Սիրիայում իրադարձությունների զարգացման, զորքերի տեղաշարժման ժամանակ արևմտյան ճակատում հարձակողական և զսպող հնարավորությունների պահպանման հետ:

«Թուրքական զինված ուժերի գործողությունների պլանավորման հրահանգ» անվանումով շնորհանդեսը թվագրվում է 2014թ. հունիսի 13-ով։ Nordic Monitor-ի զեկույցի համաձայն, սա խոսում է այն մասին, որ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, թարմացվել և լրամշակվել է որոշ վաղ նախագծերի քննարկումից հետո, և, որ ծրագիրը դեռևս կարող է ակտիվ լինել:

Փաստաթղթում ներառվել են նաև Հայաստան ներխուժման պլանները: Հայաստան ներխուժման ծրագիրը ստացել է «Ալթայ» անվանումը, որը թվագրվում է 2000թ. օգոստոսի 15-ով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին