Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն ապահովել է ֆինանսական թափանցիկության պայմանները. ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ

17 Հունիս, 2020 00:27
ՀՀ-ն ապահովել է ֆինանսական թափանցիկության պայմանները. ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ

«Ամերիկայի Ձայն»-ը գրում է․

«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է 2020 թվականի ֆինանսական թափանցիկության մասին ամենամյա զեկույցը: Ֆինանսական թափանցիկության նվազագույն պայմանները կատարելու նպատակով տվյալ երկրի կառավարությունը պետք է ժողովրդին հասանելի դարձնի ազգային բյուջեի հետ կապված փաստաթղթերը եւ բնական պաշարներն արդյունահանելու շուրջ կառավարության կնքած պայմանագրերը:

Այս տարի Պետդեպարտամենտն ուսումնասիրել է աշխարհի 140 երկրների ֆինանսական թափանցիկությունը, որն ընդգրկում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Ուսումնասիրության ենթարկված 141 երկրներից միայն 76-ն է կատարել այդ պահանջները: Այսինքն` 65 պետություններ չեն կատարել ֆինանսական թափանցիկությունն ապահովելու նպատակով ընդունված պայմանները:

Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք ապահովել են այդ պայմանները, այսինքն` հանրությանը հասանելի են դարձրել բյուջետային փաստաթղթերն ու բնական հանածոների արդյունահանման հետ կապված պայմանագրերը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին