Կարևոր իրադարձություններ

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ կրակոցներ են հնչել․ կա վիրավոր

16 Հունիս, 2020 23:39
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ կրակոցներ են հնչել․ կա վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժամը 01։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ են հնչել։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձորի բնակիչ՝ 43-ամյա Արտյոմ Աքուլյանի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Միհրան Սիմոնյանի միջև, որի ընթացքում Ա. Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետև իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Մ. Սիմոնյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք, ով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին