Կարևոր իրադարձություններ

Հայտնի է հունիսի 18-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարթերային թռիչքի ժամը

16 Հունիս, 2020 23:07
Հայտնի է հունիսի 18-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարթերային թռիչքի ժամը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հունիսի 18-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի վերաբերյալ հայտարարություն է տարածել. 

«Հայտնում ենք, որ հունիսի 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 17-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 18-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմեկնարկի հունիսի 18-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին