Կարևոր իրադարձություններ

Երևանի բնակիչը 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ է պատրաստել․ նա կալանավորվել է (տեսանյութ)

16 Հունիս, 2020 22:28
Երևանի բնակիչը 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ է պատրաստել․ նա կալանավորվել է (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ձեռք բերել, որ Երևանի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ պահել, պատրաստել և իրացրել է 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տարածքային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկել են երիտասարդի վարձակալած բնակարանը։ Հայտնաբերվեցին  20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ ու տպիչ սարք, որով, նախնական տվյալներով՝ պատրաստվել էին կեղծ թղթադրամները։

Երիտասարդը կալանավորվել է։ Տուժած անձանց հայտնաբերելու միջոցառումներն  ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին