Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում 37-ամյա վարորդը ՎԱԶ 2101-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

16 Հունիս, 2020 21:15
Գեղարքունիքի մարզում 37-ամյա վարորդը ՎԱԶ 2101-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժամը 14։20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արեգ Ա-ն իր վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով վարորդ Արեգ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին