Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանից Հայաստան վերադարձավ 225 քաղաքացի

16 Հունիս, 2020 21:07
Ռուսաստանից Հայաստան վերադարձավ 225 քաղաքացի

Դոնի Ռոստովում Հայաստաի հյուպատոսությունը հաղորդագրություն է տարածել․

«Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ռեդ Վինգս» ընկերութունը ս.թ. հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.17-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: Տասն ուղևորի ճամփորդությունը, որոնցից չորսը՝ զինակոչիկ, անվճար իրականացրել է գլխավոր հյուպատոսությունը:

ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալուն վերաբերող հեռախոսանգերը գլխավոր հյուպատոսությունում շարունակվում են, շարունակվում է նաև ցուցակագրումը:

Ըստ նախնական տվյալների գլխավոր հյուպատոսությունը առաջիկա թռիչքը կկազմակերպի ս.թ. հուլիսի 2-ին»:

 

Լրահոս

Դիտել ավելին