Կարևոր իրադարձություններ

Տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս պիտի գա ԱԱԾ շենքից․ Վահե Էնֆիաջյան

16 Հունիս, 2020 20:45
Տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս պիտի գա ԱԱԾ շենքից․ Վահե Էնֆիաջյան

«Այս պահին նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս պիտի գա»,- այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Պատասխանելով հարցին, եթե Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց կամ կալանավորվեց, որո՞նք են լինելու հետագա գործողությունները, Էնֆիաջյանն ասաց.

«Մենք գործում ենք ըստ անհրաժեշտության, ինչ եղավ անհրաժեշտ, ինչ գտանք, որ նպատակահարմար է կազմակերպել, իրականացնել, մենք դա անելու ենք»։

Հիշեցնենք, որ այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ շենքում հարցաքննվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին