Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին․ քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը

16 Հունիս, 2020 20:13
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին․ քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ժամանակ քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը, առողջապահության նախարարության կողմից վարվող ռազմավարությունը և  համագործակցության արդյունքում սպասվող անելիքները:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար, ներկայացրել Հայաստանում տարվող առողջապահական քաղաքականության մանրամասները: 

Առողջապահության նախարարի կարծիքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առիթ է մարզերում բուժհաստատությունների վիճակի բարելավման և բուժաշխատողների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար: 

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Լին Թրեյսին դրական է գնահատել կառավարության` հանրության հետ երկխոսությունը, կարևորել տեղեկատվության թափանցիկությունը հանրային վստահություն ձևավորելու հարցում: 

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման հարցում` շեշտելով, որ առողջապահական համակարգի կարիքներն առաջնային են:

Նշենք նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու նպատակով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին