Կարևոր իրադարձություններ

Կոնկրետ մի քաղաքական շրջանակի ընտանիքի անդամը, որը կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածել, վարակվել է կորոնավիրուսով․ վարչապետ

16 Հունիս, 2020 20:05
Կոնկրետ մի քաղաքական շրջանակի ընտանիքի անդամը, որը կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածել, վարակվել է կորոնավիրուսով․ վարչապետ

Կան կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են՝ հնարավորինս շատ մարդ մահանա, վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ անկում ապրի, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ կորոնավիրուսից մահացածների թիվը մեծ է, և ամեն օր մարդիկ են մահանում: Այսինքն՝ ինքներս մեր ընդդիմախոսներին մեզ քննադատելու գո՞րծ ենք տալիս»,- նշեց վարչապետը:

Վարչապետի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի մասին չկա այնպիսի ինֆորմացիա, որից ՀՀ քաղաքացին տեղյակ չլինի, սկզբնաղբյուրները գտնելու աշխատանքը կատարվում է։

«Չգիտեմ էլ ասեմ, թե չասեմ, բայց ասելու եմ: Երբ որ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, շատ որոշակի շրջանակներ, մի ընդդիմադիր քաղաքական ներկայացուցիչների շրջանակի կողմից խոսակցություններ են տարածվել, թե այնտեղ ոչ թե մարդիկ մեկուսացվել են, այլ Հայաստանում ընդհատակյա սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրես է, դրա համար փակել են, որ մարդիկ չիմանանան՝ ինչի մասին է խոսքը:

Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճանի ցածր և հակապետական գործողություն կարելի է իրականացնել: Ու հետո այդ նույն մարդիկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը օգտագործել են Կառավարության դեմ՝ ասելով, որ իրենք են ասում, թե չկա կորոնավիրուս:

Եվ հենց իրենք էլ բախվել են էդ խնդրին, որովհետև կոնկրետ մի քաղաքական շրջանակի ընտանիքի անդամը, որն այդ լուրը տարածել է, հենց ինքն էլ վարակվել է կորոնավիրուսով: Իհարկե, բոլորովին վերջերս, բայց դա էական չէ»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին