Կարևոր իրադարձություններ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

16 Հունիս, 2020 19:49
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այսօր՝ հունիսի 16-ին, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 

««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Խանլարի Ջիվանյանը հունիսի 15-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 138-րդ հոդվածի 2րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Արցախի Հանրապետությա Ազգային Ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 

Լրահոս

Դիտել ավելին