Կարևոր իրադարձություններ

Վաղվանից բոլոր այն քաղաքացիները, որոնք կգտնվեն փողոցում, պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ․ Նիկոլ Փաշինյան

16 Հունիս, 2020 18:32
Վաղվանից բոլոր այն քաղաքացիները, որոնք կգտնվեն փողոցում, պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ․ Նիկոլ Փաշինյան

Վաղվանից փողոցում գտնվելիս պարտադիր կդառնա անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոսքը անձնագրի, ID քարտի, կամ վարորդական իրավունքի մասին է։ Ինչու՞ է այս որոշումը կայացվել, որովհետև շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է»,-ասաց վարչապետը։

«Դիմակ չկրելու և անձը հաստատող փաստաթղթի բացակայությունն առանձին իրավախախտումներ կհամարվեն»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ դիմակ չկրող քաղաքացին կտուգանվի 10.000 դրամով, և ևս 10.000 դրամով կտուգանվի նույն քաղաքացին, եթե չունենա անձը հաստատող փաստաթուղթը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին