Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը կզրկվի ազատությունից․ ԱԺ-ն կողմ քվեարկեց դատախազի ներկայացրած միջնորդագրին

16 Հունիս, 2020 18:00
Գագիկ Ծառուկյանը կզրկվի ազատությունից․ ԱԺ-ն կողմ քվեարկեց դատախազի ներկայացրած միջնորդագրին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց երկրորդ միջնորդագիրը՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու  մասին։

17։05–ից մինչև 17։50 , ԱԺ նիստերի դահլիճի հարակից տարածքում  կայացավ գլխավոր դատախազի կողմից ներկայացված  երկրորդ միջնորդության՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու  վերաբերյալ քվեարկությունը։  Քվեարկությանը մասնակցում էին միայն « իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը որոշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:

Հիշեցնենք, որ քվերակությանը մասնակցեցին միայն «իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին