Կարևոր իրադարձություններ

Այս պահին մենք գտնվում ենք ԱԱԾ–ի շենքի դիմաց, սպասում ենք,որ տեսնենք՝ ինչ հանգուցալուծում կլինի․ Արման Աբովյան

16 Հունիս, 2020 17:35
Այս պահին մենք գտնվում ենք ԱԱԾ–ի շենքի դիմաց, սպասում ենք,որ  տեսնենք՝ ինչ հանգուցալուծում կլինի․ Արման Աբովյան

Այս պահին ԲՀԿ խմբակցության պատգամավորները գտնվում են ԱԱԾ շենքի դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տեղեկացնում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը արդեն մի քանի ժամ է հարցաքննվում է ԱԱԾ–ում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  87 կողմ, 0 դեմ ձայներով ժամեր առաջ Ազգային ժողովը որոշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, որից հետո գլխավոր դատախազը ներկայացրեց երկրորդ միջնորդագիրը՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ։

Այս պահին «իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ քվեարկություն են անցկացնում։ ԼՀԿ–ն և ԲՀԿ–ն չեն մասնակցում քվեարկությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին