Կարևոր իրադարձություններ

ԱԺ–ն քվեարկում է գլխավոր դատախազի՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու վերաբերյալ միջնորդագիրը

16 Հունիս, 2020 17:10
ԱԺ–ն քվեարկում է գլխավոր դատախազի՝  Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու  վերաբերյալ միջնորդագիրը

17։05–ից 17։50–ն ԱԺ նիստերի դահլիճի հարակից տարածքում  կկայանա գլխավոր դատախազի կողմից ներկայացված  երկրորդ միջնորդության՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու  վերաբերյալ քվեարկություն։ Այս մասին հայտնեց «իմ քայլը » խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ 87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը որոշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:

Նշենք, որ քվերակությանը մասնակցեցին միայն «իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին