Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 425, մահվան՝ 10 նոր դեպք

16 Հունիս, 2020 11:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 425, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17 489-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 293 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 96 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 389-ի։


Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6571, փաստացի բուժվողներինը՝ 10 529(մեկ օրում ավելացել է 120- ով): Մեկ օրում թեստավորվել է 1956 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 85 556 քաղաքացի:

 

Լրահոս

Դիտել ավելին