Կարևոր իրադարձություններ

Դաշնակցությունը ներգրավված է նոր քաղաքական ալյանս ձևավորելու աշխատանքներին, «խմորման» դերակատարությունն է վերցրել իր ձեռքը. «Իրատես»

16 Հունիս, 2020 09:18
Դաշնակցությունը ներգրավված է նոր քաղաքական ալյանս ձևավորելու աշխատանքներին, «խմորման» դերակատարությունն է վերցրել իր ձեռքը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ այն հայտարարությունը, թե քաղաքական դաշտում կան «բացիլի հատկանիշ ունեցող» ուժեր, շատ է զայրացրել այս կուսակցության անդամներին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե նախկինում ՀՅԴ որոշ անդամներ լոյալություն էին ցուցաբերում այս իշխանության հանդեպ, հիմա դարձել են խիստ քննադատներ։ ՈՒ ամենևին պատահական չէր, որ այս օրերին հենց ՀՅԴ-ի նախաձեռնությամբ քաղաքական ուժերի հանդիպում տեղի ունեցավ նրանց գրասենյակում։

Նույն աղբյուրի պնդմամբ, դաշնակցությունն ակտիվ ներգրավված է նոր քաղաքական ալյանս ձևավորելու աշխատանքներին, «խմորման» դերակատարությունն է վերցրել իր ձեռքը։ Քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն կա շարունակելու կոսուլտացիաները, ներկայացնելու իրավիճակից հնարավոր ելքերը, այլ խոսքով, գլուխ գլխի տալ ու այս իշխանության հեռացման իրատեսական տարբերակ գտնել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին