Կարևոր իրադարձություններ

Զանգեց ոմն քննիչ և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու. Զոհրաբյան

16 Հունիս, 2020 09:08
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Զանգեց ոմն քննիչ և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է  իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգմավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի՛ հայրենակիցներ,

քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։
Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։
Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին