«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում:
Այս փոփոխությամբ առաջարկվում է համայնքների տարածքում գտնվող պետական գույքի մասնավորեցման կամ օտարման գումարի 30 տոկոսի չափով մասնահանում կատարել համայնքային բյուջե:
Այս փոփոխությունը կարևոր է այնքանով, որ այդ միջոցները կուղղվեն համայնքային նշանակության ծրագրերի իրականացմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: