Կարևոր իրադարձություններ

Նորքի 27-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 50-ամյա տղամարդու․ 27-ամյա քաղաքացին ձերբակալվել է

16 Հունիս, 2020 00:30
Նորքի 27-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 50-ամյա տղամարդու․ 27-ամյա քաղաքացին ձերբակալվել է

Հունիսի 14-ին, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 50-ամյա մի տղամարդ բուժօգնության է տեղափոխվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիիկանության լրատվական ծառայությունից։ 

Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Իրավապահները կազմել են անհրաժեշտ արձանագրություններ, զրուցել բժշկի հետ: Տուժողն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Իրավապահները պարզեցլ են, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է պատճառել Նորքի 27-ամյա մի բնակիչ:

Ժամը 2.30-ի սահմաններում կասկածվողը Արմենակյան փողոցում հայտնաբերվեց և բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

 

Լրահոս

Դիտել ավելին