Կարևոր իրադարձություններ

Երևանում 28-ամյա վարորդը BMW X6-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա

15 Հունիս, 2020 23:43
Երևանում 28-ամյա վարորդը BMW X6-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Խաչիկյանը իր վարած BMW X6 մակնիշի 06 XX 606 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Ավետիսյան փողոց խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին