Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի բնակիչներից մեկի տանը թմրամիջոց է հայտնաբերվել․ հայտնաբերվածն առգրավվել է

15 Հունիս, 2020 23:13
Դիլիջանի բնակիչներից մեկի տանը թմրամիջոց է հայտնաբերվել․ հայտնաբերվածն առգրավվել է

Հունիսի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները բացահայտել են թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիիկանության լրատվական ծառայությունից։ 

Ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները Դիլիջանի Հակոբջանյան փողոցի մի տան ննջասենյակից հայտնաբերել են յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված, իսկ տան հարակից հողամասում` կանեփի 8 թուփ:

Պարզվել է, որ բուսական զանգվածն ու կանեփի թփերը պատկանում են տանտիրոջը:

Հայտնաբերվածն առգրավվել է: 


 

Լրահոս

Դիտել ավելին