Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է Սվաճյան փողոցում հնչած կրակոցների դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է․ մանրամասներ

15 Հունիս, 2020 21:58
Բացահայտվել է Սվաճյան փողոցում հնչած կրակոցների դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է․ մանրամասներ

Հունիսի 10-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հարավարևմտյան Ա-1 թաղամասում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ-քննչական խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել Սվաճյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիիկանության լրատվական ծառայությունից։ 

Այդ ընթացքում բաժնում հնչել է ևս մեկ ահազանգ. «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի 21-ամյա բնակիչ:Հետագայում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է հենց Սվաճյան փողոցում։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել։ Երիտասարդների պարզաբանումները հանգուցալուծվել են կրակոցներով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի երեք պարկուճ և երկու գնդակ։ Մալաթիայի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերել միջադեպի մասնակցիների, ինչպես և կրակոցներ արձակելու մեջ կասկածվող երիտասարդի ինքնության վերաբերյալ։ Խոսքը Երևանի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի մասին է։ 

Կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին՝ բերելով հանցագործության գործիք «Կալաշնիկով» ինքնաձիգը։

Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։

 

Լրահոս

Դիտել ավելին