Կարևոր իրադարձություններ

Հանձնարարել եմ, որ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիներին ոստիկանները վաղվանից նաև դիմակ տան. Նիկոլ Փաշինյան

15 Հունիս, 2020 21:45
Հանձնարարել եմ, որ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիներին ոստիկանները վաղվանից նաև դիմակ տան. Նիկոլ Փաշինյան

Կամավորների խմբեր կան, որոնք շրջում են փողոցներում և դիմակներ են բաժանում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հանձնարարել եմ, որ ոստիկանները նրանց, ում տուգանում են 10 հազար դրամ՝ դիմակ չկրելու համար, նաեւ դիմակ տան: Ամեն ինչ արվելու է, որ այդ գործընթացը հենց վաղվանից էլ մեկնարկի», - ասաց Փաշինյանը:

«Նորմալ կլինի, որ քաղաքացին մեկ ուրիշին խնդրի, համոզի, ամոթանք տա դիմակ չկրելու համար, ով հնարավորույուն ունի դիմակ նվիրի»,- դիմելով քաղաքացիների ասաց վարչապետը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին