Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային պողոտայում՝ հետիոտների համար նախատեսված վայրով երթևեկած վարորդը հայտնաբերվել է

15 Հունիս, 2020 21:20
Հյուսիսային պողոտայում՝ հետիոտների համար նախատեսված վայրով երթևեկած վարորդը հայտնաբերվել է

Օրերս սոցիալական կայքերից մեկում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի մեքենայի վարորդ երթևեկում Հյուսիսային պողոտայում։ Մեքենան անցնում էր հետիոտների համար նախատեսված վայրով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիիկանության լրատվական ծառայությունից։ 

Հունիսի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ճշտել են վարորդի ինքնությունը։ Նա նույն օրը հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել, որ ինքն է մեքենայով ընթացել Հյուսիսային պողոտայի՝ հետիոտների համար նախատեսված հատվածով։

Ճանապարհային ոստիկանները նրա նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

 

Լրահոս

Դիտել ավելին