Կարևոր իրադարձություններ

Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը հրաժարական է տվել

15 Հունիս, 2020 20:48
Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը  հրաժարական է տվել

Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը երկուշաբթի հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը:

«Այսօրվա բարդ պայմաններում, երբ երկիրը դիմակայում է կորոնավիրուսային վարակի սպառնալիքին և պայքարում է տնտեսության համար դրա հետևանքների դեմ, կառավարությունը պետք է աշխատի կայուն և լիարժեք վստահություն վայելի քաղաքացիների կողմից, իսկ անորոշության վիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին։ Ելնելով այդ նկատառումներից՝ ես որոշում եմ կայացրել վայր դնել Ղրղզստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները»,- Աբիլգազիևի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը ։

Նշվում է, որ նա հրաժարական է տվել ռադիոհաճախականությունների վաճառքի սկանդալի պատճառով։

Մայիսի կեսերին Հանրապետության խորհրդարանում սկանդալ էր հասունացել ռադիոհաճախականությունների ապօրինի վաճառքի պատճառով ։ Պատգամավորների վարկածով ՝ 200 մեգահերց ռադիոհաճախականություններ են վաճառվել Ղրղզստանի բջջային օպերատորներից մեկին ապօրինի, ինչի արդյունքում պետությանը հասցվել Է բազմամիլիոնանոց վնաս: Հարուցված քրեական գործով ձերբակալվել են կապի պետական գործակալության նախկին տնօրեն Նատալյա Չերնոգուբովան եւ հատուկ ծառայությունների մի քանի աշխատակիցներ: Մայիսի 20-ին խորհրդարանի նիստում պատգամավոր Ժանար Ակաեւը ենթադրել է, որ վարչապետը կարող է մասնակից լինել այդ գործին:

 

Լրահոս

Դիտել ավելին