Կարևոր իրադարձություններ

Անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ լավ ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան․ Փաշինյան

15 Հունիս, 2020 19:25
Անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ լավ ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան․ Փաշինյան

Հրապարակել է Հայաստանի տարբեր մարզերում, տեսարժան վայրերում արված մի քանի լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ շրջում, շփվում միմյանց հետ առանց դիմակների: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է կառավարության ամենաէական բացթողումը կորոնավիրուսի դեն պայքարում և ի՞նչ հետևություններ են արվել դրանից, Փաշինյանն ասաց․

«Բացթողումն այն է, որ չենք  կարողացել համոզել մարդկանց, որպեսզի վերջիններս պահպանեն սահմանված հակահամաճարակային կանոները: Ըստ էության, վերջին հետզոտությունների արդյունքում, էս աղմուկ-աղաղակի մեջ գալիս կուլմինացիոն են դառնում 2 գործոն՝ դիմակ, որն ընդ որում դառնում է դոմինանտ գործոն, և սոցիալական հեռավորություն: Սա է մեր ամենամեծ պրոբլեմը: Ես այդ նկարները, որ տեսնում եմ, ինչպես են մարդիկ այդպես հավաքված, ինձ հարց եմ տալիս՝ լավ ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան: Այսօրվա թիվը ցույց է տալիս, որ 15 հոգի հավաքված են, որ մեկը ասիմպտոմ լինի 15 հոգի նարդու սեղանի շուրջ հավաքվածները, մանավանդ, որ այդ ժողովուրդը 55-ից ավելի տարիքի են, իրենք իրենց դատապարտում են մահվան: Անընդհատ ինձ հարց եմ տալիս, ի՞նչն եմ սխալ արել, որ այդ մարդիկ այդպես են անում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին